ԱԿԱԴԵՄՔԱՂԱՔ՝ ԵԿ ՈՒՐԱԽ ԽԱՂԱՆՔ, ԱԿԱԴԵՄՔԱԱՂԱՔ՝ ԳՈՒՑԵ ՈՂՋ ՄՆԱՆՔ
«Անկարելի է լծել նույն սայլին ձիուն ու դողդոջուն եղնիկին...»։ Իրավացի չէ պոետը. կարելի է, այն էլ ինչպե՛ս է կարելի։
«Անկարելի է լծել նույն սայլին ձիուն ու դողդոջուն եղնիկին...»։ Իրավացի չէ պոետը. կարելի է, այն էլ ինչպե՛ս է կարելի։
Ավա՜ղ, նրանք երբեք չեն հանդիպի և չեն նայի միմյանց աչքերին. ոչ միայն այս, այլև այն աշխարհում... Քանզի Հայոց ցեղասպանության խաչին գամված, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված 1.500.000 նահատակները դրախտում են։ Նրանց հիշատակը պղծողներին, այլասերված գերեզմանապիղծներին ու սադիստներին այլ ճակատագիր է վիճակված. հավերժ այրվել գեհենական կրակի բոցերում։ Ամե՛ն:
Փետրվարի 10-ին վաղ առավոտից Dvin Music Hall-ը կբացի իր դռները հիրավի բարձր ոգով տոգորված միջոցառման առջև: Այստեղ տեղի կունենա NewMag Winter Fest-2024 փառատոնը, որը մի ամբողջ օր անընդմեջ ռեժիմով կներկայացնի, առաջ կմղի, կգովազդի, կքարոզի, կհանրահռչակի Գիրքը: Գրքի մեծ տոնի, իսկ ավելի լայն ընդգրկումով՝ ժամանակակից մշակույթի և արվեստի գլխավոր գործընկերների թվում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը: Եվ նման գործընկերությունը դժվար է պատահական անվանել։ Քանզի, ինչպես հավաստում է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը, «Գիրքն իր էությամբ մարդկության մեծ ժառանգությունն է, որը պետք է պահպանել, զարգացնել և խնամքով փոխանցել գալիք սերունդներին»:
Մեծն Վլադիմիր Սպիվակովն իր երաժշտական կարիերան կառուցել է վենետիկյան հայտնի վարպետ Գոբետտիի ջութակով: Այսուհետ մաեստրոն ունի ևս մեկ ջութակ։ Ջութակ, որով երաժշտական կարիերա չես կառուցի: Բայց դրա իրանի, լարառիչի, լարերի, ողջ մետաղական մարմնի մեջ հնչում է համայն հայ ժողովրդի անսահման երախտագիտությունը։
Միավորված 17 քաղաքական կուսակցությունների կազմակերպած բողոքի ցույցերը, որոնք հաջորդեցին Հայաստանի համար ողբերգական եռակողմ պայմանագրի հրապարակմանը, ինչը վերջ դրեց Արցախում ընթացող պատերազմին, շարունակում են բազմաթիվ հարցեր առաջացնել, հատկապես Հայաստանից դուրս։ «Իսկ ի՞նչ են նրանք ուզում. շարունակե՞լ պատերազմը։ Եվ ո՞ւմ դեմ են, ըստ էության, պատրաստվում պատերազմել. ռուս խաղաղապահների՞...»։ Իրավիճակը մեկնաբանում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԸ։
Դատելով խորհրդարանի նիստից՝ ԳԿՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այդ կարգավիճակով չի տեղավորվում ապագա լուսավոր և բարգավաճ Հայաստանի պատկերում։ Եթե ավելի պարզ. խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են ԳԿՄՍՆ ղեկավարի հրաժարականը։
Քրիստոնեական քաղաքակրթության մեջ կա և՛ Գոհաբանության օր, և՛ Ներման կիրակի... Բայց արդյոք ամեն ինչի համար գոհություն կհայտնե՞ս, և ամենակարևորը՝ մի՞թե ամեն ինչ կներես։ Կարելի՞ է արդյոք երբևէ, այն էլ ոչ թե վերքերի սպիանալուց հետո, այլ հենց այստեղ ու այս պահին փորձել դառնալ քրիստոսակերպ, գոհունակություն հայտնել ու ներել նրան, ով սուրը ձեռքին մտել է քո երկիր, ով այստեղ և այս պահին սպանում է քո հորը, որդուն, եղբորը։ «Կարելի է և պետք է»,- ասում են «եվրոպական արժեքների» կրողները, որոնք բազմանում են աներևակայելի արագությամբ և այդ արագության մեջ առանձնապես չեն էլ հասցնում մարսել նույն այդ «եվրոպական արժեքները»։ Չի՛ կարելի, անհնար է, քանզի դա նույնիսկ ոչ թե վեր է մարդկային ուժերից, այլ առհասարակ տրված չէ մարդուն. պատասխանում է նրանց քրիստոնեական քաղաքակրթությունը, քանզի «ով սրով գա մեր դեմ, սրից պետք է ընկնի»։
Այ, ի՞նչն է ուշագրավ բոլոր ժամանակների և ժողովուրդների հեղափոխականների և ազատության տնաբույծ ջատագովների մեջ: Դրանք սարսափելի անազատ մարդիկ են, որոնք գործնականում չեն հանդուրժում ոչ մի ժողովրդավարություն։ Նրանք բոլորն ավելի շուտ հարակիրի կանեն միմյանց (իրենք իրենց հարակիրի չեն անի երբեք), քան կընդունեն մեկ ուրիշի կամարտահայտության իրավունքը կամ առհասարակ գոնե մեկ արժանիքը։ Եվ այն, որ նրանք գործածության մեջ են դնում «նախկիններ-հներ» կանոնական ու խղճուկ բնորոշումը՝ ի հակակշիռ իրենց՝ «ներկայիս-նորերի», մեծագույն սխալ է։ «Աշխարհի պես հին» բնորոշումը, Աստված վկա, շատ ավելի տեղին է: Բայց սա այնպես, տեսականորեն։ Իսկ գործնականում՝ Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակման հարցը վերջնականապես փակված է, համենայն դեպս՝ մինչև տարեվերջ։ Կան, ճիշտ է, վարդագույն դատողություններ. ասել է թե՝ գուցե ապագայում, 2021 թվականին դեռ կտեսնվենք։
Գետն անցնելիս ձիերին չեն փոխում, ասում է ժողովրդական իմաստությունը, իսկ դրա հետ պետք է հաշվի նստել նույնիսկ իմաստային վերջին երանգավորումների լույսի ներքո: Բայց գետն անցնելիս փոխո՞ւմ են արդյոք ավանակներին. այս է խնդիրը, և խնդիրն այդ հիրավի համլետյան է։ Համենայն դեպս նման հարցադրման դեմ ժողովրդական իմաստությունն առարկություններ չունի։
Եթե դու կառավարական հանձնաժողովի անդամ ես և քեզ դադարել են կանչել դրա նիստերին, ապա գուշակիր մեղեդին առաջին նոտայից։ Ճի՛շտ է։ Նախ՝ դու այլևս այդ հանձնաժողովի անդամ չես, երկրորդ՝ դա Մշակույթի նախարարության ստեղծած հանձնաժողովն է, երրորդ՝ գերատեսչությունը ղեկավարում է Նազենի Ղարիբյանը։ Համապատասխանաբար՝ զայրույթի նոտաներ արձակել չարժե. միայն ուրախություն ու հրճվա՛նք…